Ամերիկացի փորձագետները հաշվարկել են, որ ԱՄՆ-ը պետական պարտքի առավելագույն չափին (ավելի քան 1.65 տրիլիոն դոլար) կհասնի նոյեմբերի 5-ից ոչ ուշ:
Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը, մինչ այդ օրն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության գումարը կսպառվի, և նա չի կարող վճարել իր հաշիվները: Դա նշանակում է միլիոնավոր ամերիկացիներ չեն ստանա աշխատավարձ, իսկ պետական դպրոցները կփակվեն:
Որպեսզի կառավարությունը կարողանա իր բոլոր խոստումները կատարել մինչև 2014 թ. վերջը, Կոնգրեսին անհրաժեշտ է մինչև նշված օրը առնվազն 3 տրիլիոն դոլարով բարձրացնել պարտքի առավելագույն սահմանը:
ԱՄՆ-ի վարչակազմը կարող է պետական պարտքի սահմանը հռչակել ոչ սահմանադրական: Սակայն նախագահի աշխատակազմի անդամներն արդեն հայտարարել են, որ Բարաք Օաբամն չի գնա այդ քայլին: Գանձապետության քարտուղար Ջեք Լյուն հայտարարել է, որ այս խնդրի լուծման երկու տարբերակ գոյություն ունի՝ կա՛մ Կոնգրեսը բարձրացնում է պետական պարտքի սահմանը, կա՛մ աշխարհի խոշորագույն տնտեսությունը հայտարարում է դեֆոլտի մասին:









































