Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածուների թիմը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, այսօր քարոզարշավ իրականացրեց Աջափնյակ վարչական տարածքում:
ՀՀԿ ավագանու թեկնածու Հովհաննես Թոքմաջյանը «կարոտն առավ» Աջափնյակում. «Ձեզ շատ եմ կարոտել, 22 տարի է անցել, երբ այստեղ հանդիպումներ էինք ունենում, երբ առաջին գումարման ԱԺ-ն էր ընտրվում, ես այս տեղամասից ամենաշատ ձայնն եմ հավաքել»:
Խոսելով Երևանի խնդիրներից՝ Թոքմաջյանն ուշադրություն հրավիրեց կրթության որակի վրա, ընդգծելով, որ «մեր երեխաներին պետք է տիրություն անենք, որակյալ կրթություն ապահովենք, նաև սպորտը պետք է վերածնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































