Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Կիպրոս՝ Նիկոսիա, որտեղ մասնակցելու է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2017 թ. տարեկան ժողովին և բիզնես ֆորումին:
ԿԲ-ից հայտնում են, որ միջոցառման շրջանակում նախատեսված են ԿԲ նախագահի հանդիպումները Եվրոպական ներդրումային բանկի, ՎԶԵԲ, Կիպրոսի կենտրոնական բանկի եւ միջազգային մի շարք այլ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:










































