Thursday, 30 05 2024
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է ֆրանկաֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 44-րդ գլխավոր համաժողովին
Եթե Իլհամ Ալիեւը երկու հարցի պատասխանի
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Արևմուտքի պասիվացման դեպքում Բաքվից չենք տեսնի կառուցողական մոտեցում. ոչինչ չստորագրե՛լ Ալմաթիում
Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի ամբողջ սահմանի նկատմամբ
Վարչապետը ներկայացրել է ամենաթարմ քարտեզը. բայց բնօրինակը հրապարակված չէ
12:10
Նավթի գները նվազել են- 29-05-24
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Ակցիայի որոշ մասնակիցներ հարվածել են ոստիկաններին». ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Բագրատ Գալստանյանի «առաջին պատվիրանը»
Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը
11:30
Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել են վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ
Ապրիլին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 10.4%
Հունիսի 4-ին կատարվելու է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորում
Սոցցանցի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ կալանավորվել է 21–ամյա երիտասարդ
54-ամյա տղամարդը կալանավորվել է՝ անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
ՌԴ–ն ու Չինաստանը համաձայնվել են ընդլայնել պաշտպանական ոլորտում համագործակցությունը
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Օվերչուկն ու Գրիգորյանը քննարկել են ԵՏԿ ինտեգրացիոն գործընթացները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հայաստանից միջպետական ո՞ր ճանապարհներով գնալ Վրաստան
Հակապետական արշավի ֆինանսավորումը պետք է կտրել. բազմաթիվ ահազանգեր կան, 1 բացահայտում
Կարևորվել է Համաշխարհային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը
Աղետի գոտու համայնքներում ավելի քան 300 փոքր բիզնես գտնվում է հարվածի տակ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ընդդիմադիր շարժումը հնարավորություն է տալիս Ալիևին առկախելու պայմանավորվածությունները
Դիանա Գասպարյանի սկեսուրի ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ԿԿՀ-ն դիմել է դատախազություն. «Ժողովուրդ»
Ոչ միայն կոչում, այլեւ պաշտոն. Հայկ Բաբայանին խոստացել են Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը. «Հրապարակ»
ՔՊ-ում ակտիվ քննարկում են Սրբազանի քայլերը. «Հրապարակ»

Ազատամարտիկների մի մասը գոհ է ՊՆ-ում հանդիպումից, մյուս մասը չի հավատում խոստումներին

Օրերս մի խումբ ազատամարտիկներ Պաշտպանության նախարարությունում հանդիպեցին փոխնախարար Դավիթ Տոնոյանի և նախարարության մի շարք վարչությունների աշխատակիցների հետ: Ազատամարտիկները փոխնախարարին գրավոր ներկայացրեցին իրենց՝ թվով 13 պահանջները:

Ինպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, նախարարության աշխատակիցների հետ եկել են ընդհանուր հայտարարի, իրենց խոստացել են իրականացնել բոլոր 13 պահանջները:

Այս տարի կլուծվի ազատամարտիկների թոշակի խնդիրը, արդեն 2014 թվականից հաշմանդամության համար թոշակ ստացող ազատամարտիկները կստանան կրկնակի կենսաթոշակ, իսկ նրանք, ովքեր չունեն հաշմանդամություն, սակայն կամավոր մասնակցել են պատերազմին, ամսական կստանան 50 հազար դրամ պարգևավճար:

Բացի այդ, փոփոխության է ենթարկվելու ազատամարտիկների մասին օրենքը, որի անվան մեջ առկա է «երկրապահ» բառը. ««Երկրապահ կամավորականի մասին» օրենքը այդ կառույցի հետ կապ չունի, բայց քանի որ անունն է շոշափվում, մենք պահանջում ենք «երկրապահ» բառը հանել: Մեզ տեղեկացրին, որ իրավաբանները կզբաղվեն այդ հարցով, և այս հարցը նույնպես կքննարկի»:

«Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև Ազատության հրապարակում նստացույց հայտարարած ազատամարտիկների խմբի հետ: Մեզ հետ զրույցում ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանն ասաց, որ եթե Պաշտպանության նախարարությունում լուծեն ազատամարտիկների խնդիրները, շատ լավ կլինի, քանի որ շատ ազատամարտիկներ սոցիալական խնդիրներ ունեն։ Սակայն նա նշեց,որ իրենց խումբը բոլոր պահանջներն Ազատության հրապարակից է բարձրաձայում. «Քսան տարի անընդհատ նույն վիճակն է եղել, ես վստահ չեմ, որ որևէ հարց կլուծվի այդ ձևով, ես չեմ հավատում այս իշխանություններին: Հերթական անգամ Վոլոդյա Ավետիսյանի խմբին կխաբեն, ու հարցը չի լուծվի»:

Խաչիկ Ավետիսյանն ասաց, որ իրենց պայքարը ոչ թե սոցիալական հարցերին է ուղղված, այլ՝ իշխանափոխությանը: Դրա համար ուզում են համախմբել ողջ հայությանը, ստեղծել աշխարհազոր, կառավարման նոր համակարգ, որից հետո հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում