Thursday, 04 06 2026
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել

Կոմպոզիտորներն ընդդեմ միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ կոմպոզիտորների և երաժշտագետների միավորման մի խումբ անդամներ` անվանի կոմպոզիտորներ, համարում են, որ միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը չարաշահել է լիազորությունները: 

Միության անդամները նախագահից պահանջում են արտահերթ համագումար հրավիրել: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ վերջին համագումարը տեղի է ունեցել 4.5 տարի առաջ, այնինչ ըստ կանոնադրության՝ համագումարը պետք է 2 տարին մեկ կազմակերպվի: Սա Սաթյանը համարում է կանոնադրության կոպիտ խախտում։

Ամիրխանյանին ուղղված դիմում-պահանջի տակ ստորագրած 42 կոմպոզիտորներ՝ Մարտին Վարդազարյանը, Լևոն Չաուշյանը, Երվանդ Երկանյանը, Արամ Սաթյանը, Վարդան Աճեմյանը, Երվանդ Երզնկյանը և այլոք համարում են, որ Ամիրխանյանը չարաշահել է իր լիազորությունները և որ նա 2011 թվականից լեգիտիմությունը կորցրած նախագահ է: Կոմպոզիտորները խնդրում են, որպեսզի համապատասխան մարմինները կոմպոզիտորների միության 2009-2013 թթ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգում իրականացնեն:

1992 թվականից կոմպոզիտորների և երաժշտագետների միավորումը նախագահող Ռոբերտ Ամիրխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ չի ցանկանում հարցազրույց տալ, և որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն միության հոկտեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում: Սակայն «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում Ամիրխանյանը նշել է, որ իր դեմ գործող ուժերը երկուսն են՝ մեկն ուզում է միության ունեցվածքը վաճառել ու դնել գրպանը, մյուս ուժն էլ, տարիներ շարունակ իրեն վարկաբեկելով, ուզում է հասնել այն բանին, որ «գրավի միությունը:

Օրաթերթի հետ զրույցում միությունը գրավողների մեջ Ամիրխանյանը տեսնում է Մարտին Վարդազարյանին, Լևոն Չաուշյանին, Երվանդ Երկանյանին, Երվանդ Երզնկյանին և Արամ Սաթյանին:

Արձագանքելով կոմպոզիտորների միության նախագահ Ամիրխանյանի այս խոսքերին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Լևոն Չաուշյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ ուղիղ հակառակն է տեղի ունենում և, որ 2011 թվականի մայիսի 23-ից լրացել է Ամիրխանյանի լիազորությունները որպես նախագահ:

«Մարդը շարունակում է նստել առանձնասենյակում՝ կնիքը գրպանում պահելով: Սա նշանակում է, որ նա գրավել է միությունը»,- ասել է Չաուշյանը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Մարտին Վարդազարյան էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ միությունը գրավելու ցանկություն իրենք չունեն, միայն պահանջում են, որպեսզի Ամիրխանյանը գործի առանց կանոնադրությունը խախտելու:

«Եթե մարդն ուզում է որպեսզի իր սուտն անցնի, պիտի շատ մեծ սուտ ասի, որի թվին պատկանում է դա »,- ասել է Վարդազարյանը:

Արամ Սաթյանն ասաց, որ անհայտ է նաև, թե ուր են գնում Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տան ուղեգրերը և այլն:

Կամպոզիտորները պահանջում են նաև Դիլիջանի տունը անվանակոչել կոմպոզիտոր Էդվարդ Միրոզային անվամբ, առանց ում, ըստ Սաթյանի, այդ կառույցն այսօր չէր լինի: Հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Ամիրխանյանը նշել էր , որ ինքը դեմ չէ ու հավելել, որ միության բոլոր անդամները թող հավաքվեն ու իրենք այդ հարցը քննարկման կդնեն: Բայց փաստորեն մինչև այսօր այդ հանդիպումը չի կայացել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում