Սիրիայի հետ սահմանին Իրաքի ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի նվազագույնը 100 զինյալ: Այդ մասին հայտնել է Shafaq News-ը` վկայակոչելով Իրաքի զինված ուժերի ռազմատեղեկատվական ծառայության հայարարությունը:
Ռազմական ավիացիան Էլ Քաիմ և Անա քաղաքների շրջաններում արմատականների դիրքերին ընդամենը կատարել է 15 հարված: Ռմբակոծությունների թիրախ են եղել ռումբեր, հրթիռներ և ամտոմեքենաների ականներ արտադրող գործարանները, ինչպես նաև անօդաչուներով անգարը:
Անբար նահանգում գտնվող Էլ Քաիմ և Անա, ինչպես նաև Ռավա քաղաքները դեռևս գտնվում են ԴԱԻՇ-ի զինյալների վերահսկողության տակ: Իրաքի կառավարական ուժերը այդ նահանգի մաքրման արշավը սկսել են ապրիլի 22-ին:










































