Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտնել է, որ իր նոր թիմը կարող է Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոն դառնալ:
«Իհարկե, «Արսենալ»-ը կարող է Անգլիայի չեմպիոն դառնալ: Նաև հասկանալի է, որ դա շատ բարդ խնդիր է, քանի որ խոսք է գնում աշխարհի ուժեղագույն առաջնության մասին:
Մենք ցանկանում ենք հարձակվողական, հիանալի և դիտարժան ֆուտբոլ ցուցադրել: Չեմ կարող խոստանալ, որ շատ տիտղոսներ կնվաճենք, բայց խոստանում եմ, որ ջանք չենք խնայի մեր առջև դրված նպատակներին հասնելու համար»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Օզիլի խոսքը:








































