Հոլիվուդյան 39-ամյա դերասանուհի Պենելոպե Կրուսը ծննդաբերությունից հետո առաջին անգամ հանրությանը ներկայացել է լողազգեստով:
Ինչպես տեղեկացնում է viva.ua-ն, դերասանուհուն լուսանկարել են Կորսիկայի ափերի մոտ՝ Victoria’s Secret-ի ոճային լողազգեստով:
Դերասանուհին, որը հուլիսի 22-ին դուստր է ունեցել, դեռ չի վերագտել նախկին ձիգ կազմվածքը:
Թավշե սեզոնը Կրուսն ու իր ամուսինը՝ Խավիեր Բարդեմը, անցկացնում են առանց երեխաների:












































