Գագիկ Ղազինյանը և Գրիգոր Բադիրյանը ընտրվել են Արդարադատության խորհրդի անդամներ:
ԱԺ-ն այսօր ամփոփել է Արդարադատության խորհրդի անդամների ընտրության փակ քվեարկությունը, ըստ որի՝ առաջադրված երկու թեկնածուներն էլ Գագիկ Ղազինյանը և Գրիգոր Բադիրյանը ընտրվել են Արդարադատության խորհրդի անդամներ:
Փակ քվեարկությանը մասնակցել է 109 պատգամավոր: Գագիկ Ղազինյանին կողմ է քվեարկել 92 պատգամավոր, մեկ անվավեր և 16 դեմ ձայն, իսկ Գրիգոր Բադիրյանը` 2 անվավեր, 93 կողմ, 14 դեմ ձայն:









































