ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրասիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը առաջին հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են հանդիպել մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Բրյուսելում: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
«Նախագահ Թրամփը ընդգծել է սերտ համագործակցելու իր ցանկությունը նախագահ Մակրոնի հետ ընդհանուր խնդիրների լուծման հարցում և ընդգծել է ԱՄՆ-ի և նրա հնագույն դաշնակից Ֆրանսիայի միջև երկարատև և ամուր համագործակցության պատմությունը: Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են մայիսի 25-ի հանդիպման մասին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպման ժամանակ»,- ասված է հաղորդագրության մեջ:








































