Քարոզարշավի շրջանակներում Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Հանրապետության հրապարակում հանդես եկավ նախընտրական ելույթով: Այնուհետև լրագրողների հետ զրույցում անդադառնալով դիտարկմանը, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը և մյուս անդամներն իրենց խոսքում նշել են, որ Անի ու Կարս կատարած իրենց այցի նպատակը նաև այն էր, որ երևանցի ընտրողներին ցանկանում էին ցույց տալ, թե Երևանն էլ մի օր կարող է արժանանալ Անիի ու Կարսի տխուր ճակատագրին, Փոստանջյանը մեկնաբանեց, որ այդպես կլինի, եթե ձայնը տան գործող իշխանությանը:
«Մենք ՀՀԿ-ին և Ս. Սարգսյանին համեմատում ենք այն ժամանակվա իշխանավորների հետ, որովհետև և՛ այն ժամանակ տեղի ունեցավ դավաճանություն, և՛ այսօր էլ, թեև 1992-ը բեկում մտցրեց մեր պատմության մեջ, մենք սկսեցինք ազատագրել մեր հայրենիքը, սակայն դավաճանության պատճառով մենք չկարողացանք վերջնական ազատագրել թե՛ Արցախը, թե՛ Ուտիքը: Դրանից հետո մենք ունեցանք կորուստներ, քաղաքական սպանություններ, որոնք մինչ օրս բացահայտված չեն: Իսկ Արցախն ազատագրած հերոսներն այսօր բանտախցում են»:
Մանրմասները՝ տեսանյութում:










































