Թուրքիայի դատախազությունը պահանջում է ԱՄՆ-ում գտնվող իսլամի չափավոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին դատապարտել ավելի քան 3600 ցմահ ազատազրկման, հաղորդում է Hurriyet պարբերականը:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016թ. հուլիսի 16-ին պետական հեղաշրջման փորձի կատարմանը մասնակից լինելու համար: Նրա դեմ Թուրքիայում ավելի քան 20 քրեական գործ է հարուցված:
Բացի ցմահ ազատազրկումից դատախազները պահանջում են Գյուլենին դատապարտել ավելի քան 2900 տարվա ազատազրկման և տուգանքի: Գյուլենը չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները:






































