Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հաղորդում է rusnovosti.ru-ն:
Կրթության համառուսական հիմնադրի նախագահ Սերգեյ Կոմկովը համապատասխան առաջարկով նամակն ուղարկել է մրցանակի հանձնման Նոբելյան կոմիտե:
«Վլադիմիր Պուտինը գործնականում ապացուցել է իր հակվածությունը խաղաղության գործին: Լինելով երկրի ամենաառաջատար երկրներից մեկի ղեկավարը՝ նա առավելագույն ջանքեր է ներդնում խաղաղության և հանգստության պահպանման գործում ոչ միայն սեփական պետության տարածքում, այլ նաև ակտիվորեն նպաստում է երկրագնդում ծագած բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,- ասվում է ուղերձում:
Կոմկովի կարծիքով՝ Պուտինը ճանաչված համաշխարհային առաջնորդ է և հեղինակություն, որի կարծիքը հաշվի են առնում շատ պետությունների ղեկավարներ, քաղաքացիներ և քաղաքացիական ինստիտուտներ:






































