Չինաստանը խոստացել է կիրառել երկրում օդի աղտոտվածության խնդրի լուծման բազմակողմանի մոտեցում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Համապատասխան ծրագիրը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում:
Նախագծի շրջանակում մինչև 2017 թվականը Չինաստանը մտադիր է կրճատել ածխի ընդհանուր սպառումը՝ հասցնելով առաջնային էներգիայի ընդհանուր ծավալի 65 տոկոսի: Տարածաշրջաններին կարգելվի ածխի սեփական էլեկտրակայաններ ստեղծել:
Նախատեսվում է մինչև 2017 թվականը միջուկային ռեակտորների ընդհանուր հզորությունը հասցնել 50 մլն կիլովատտի, իսկ ոչ հանածո վառելիքի մասնաբաժինը՝ 13 տոկոսի:










































