Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո պատրաստ է ավարտել իր ելույթները միջազգային ասպարեզում:
«Անկեղծ ասած, կարծում եմ` սա իմ վերջին տարին է: Ես ցանկանում եմ, որ մենք մեկնենք Բրազիլիա, որպեսզի հավաքականում իմ ժամանակը ավելի երկարի: Չեմ ցանկանում ասել, որ կհեռանամ, քանի որ այդ ասելուց հետո անհամբեր սպասելու եմ հեռանալուս: Շատ երիտասարդ խաղացողներ սպասում են իրենց հերթին, բայց 36-ամյա ֆուտբոլիստներից ոչ բոլորն են հանդես գալիս միջազգային մակարդակում», – նշել է «Չելսի»-ի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Անգլիա – Ուկրաինա հանդիպումը 100-րդը եղավ Լեմպարդի համար ազգային հավաքականի կազմում: Նախորդ 99 խաղերում 35-ամյա ֆուտբոլիստը դարձել էր 29 գոլի հեղինակ:








































