«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես նվիրաբերություն կտրմադրվի 24 մլն 578.8 հազար դրամ: Գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով՝ ինն ամսում:
Այս միջոցները նախատեսված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարության և փորձագիտական խմբի գործունեության ապահովման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առանձնանշանի և կարգախոսի մրցանակային ֆոնդի, ինչպես նաև պետական հանձնաժողովի գործունեության պաշտոնական կայքէջի պատրաստման համար: Հարցը ներառված է կառավարության սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում:








































