Իսրայելական ImageSat ընկերության արբանյակները ցուցադրում են, որ ռուսական առնվազն մեկ ինքնաթիռ՝ հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50-ը, վերադարձել է Սիրիա: Այս մասին հաղորդում է Defense News պարբերականը:
Լուսանկարներն արվել են մայիսի 3-ին և առաջին անգամ պորտալում հրապարակվել են նախօրեին: Նշվում է, որ ռուսական ինքնաթիռը գտնվել է Լաթաքիայի ավիաբազայում:
Պորտալը նաև հիշեցրել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության հրամանատարի ավելի վաղ արված հայտարարությունը, ըստ որի Սիրիայում կառավարման այնպիսի համակարգ է ներդրվելու, որը Ռուսաստանին թույլ կտա վերահսկել երկրի օդային ամբողջ տարածքը:










































