Շինարար-ինժեներ Թոմ Հոլմսը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ աշտարակ կառուցելով դոմինոյից, գրում է Metro-ն:
Կոնստրուկցիան, որը բրիտանացին մեկամսյա պլանավորումից հետո կառուցել է իր գործընկեր Ռոլանդ Տրիմի հետ, ունի 5,275 մետր բարձրություն:
Այն կառուցելու համար ռեկորդակիրներին անհրաժեշտ է եղել յոթուկես ժամ ու 2688 հատ դոմինո:
Վերջնական արդյունքը գերազանցել է նախորդ ռեկորդը գրեթե 20 սմ-ով:
Բրիտանացի ինժեներների ռեկորդը պաշտոնապես ճանաչվել է Գինեսի ռեկորդների գրքի կողմից: Թոմ Հոլմսն ու Ռոլանդ Տրիմն արդեն հայտարարել են, այն մասին, որ պատրաստվում են գերազանցել իրենց իսկ սահմանած ռեկորդը՝ կառուցելով 6 մետրանոց աշտարակ:









































