«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին սեպտեմբերի 11-ին ուշացել է թիմի մարզումից` Հարավային Ամերիկայի չվերթի ուշ ժամանելու պատճառով: Հիշեցնենք` Արգենտինայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցում էր աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին:
Մեսսին Բարսելոնա է ժամանել երեկոյան, երբ թիմն արդեն ավարտել էր մարզումը: Հարձակվողը ստիպված էր միայնակ մարզվել:
Նշենք, որ կատալոնական ակումբի ավագ Կառլես Պույոլը շարունակում է ապաքինվել` մարզվելով անհատական ծրագրով:








































