Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է ամերիկյան ֆուգասային գերհզոր GBU-43 ավիառումբի անվանումը, որը կոչվում է նաև «բոլոր ռումբերի մայր»։ Այս մասին հայտնում է Il Messaggero պարբերականը։
Քահանայապետի խոսքով՝ ինքն ամոթ է զգացել, երբ զգացել է, որ զենքի հանդեպ գործածում են «մայր» բառը։
«Մայրը կյանք է պարգևում, իսկ զենքը մահ է բերում, և մենք դեռ անվանում ենք այդ սարքավորումը մա՞յր։ Ի՞նչ է կատարվում»,-Հռոմի պապի խոսքերն է մեջբերել պարբերականը։
Ավելի վաղ ամերիկացի զինվորականներն առաջին անգամ կիրառել էին GBU-43 ռումբն Աֆղանստանում։ Զինվորականների թիրախն են դարձել ահաբեկիչների թունելները։ Պենտագոնի տվյալներով՝ ավիահարվածի արդյունքում 36 գրոհային է ոչնչացվել։









































