ԱՄՆ զինված ուժերի Շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահը Ջոժեֆ Դանֆորդը և ՌԴ Գլխավոր շտաբի ղեկավար Վլադիմիր Գերասիմովը հեռախոսազրույցների ընթացքում հաստատել են լիովին վերականգնելու պարտավորությունների կատարման իրենց պատրաստակամությունը` համաձայն օդում միջադեպերի մասին հուշագրի: Այդ մասին ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում, հայտնում է RIA Novosti-ն:
«Համաձայն ռուս-ամերիկյան հուշագրի, հաստատվել է Սիրիայի օդային տարածքում անվտանգություն ապահովելու և միջադեպերը կանխելու մասին կողմերի պարտավորությունները ողջ ծավալով կատարելու պատրաստակամությունը, ինչպես նաև ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ան Նուսրայի» դեմ գործողություններ կատարելու ընթացքում շարունակելու աշխատանքը լրացուցիչ միջոցառումների վրա` կոնֆլիկտային իրադրությունների կանխարգելման նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:










































