Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է անտուն մարդու, ով կարողացել է 4 օր ապրել հինգաստղանի հյուրանոցում` պարտք մնալով ավելի քան 2 հազար եվրո, հայտնում է Sud-Ouest պարբերականը:
Ինչպես հարցաքննության ժամանակ հայտարարել է 61-ամյա տղամարդը` «ցանկացել եմ ինչ համար հաճելի բան անել և չգիշերել փողոցում»: Նա 4 գիշեր անցկացրել է Բորդոյի Grand Hôtel հյուրանոցում: Ծառայությունների վճարը կազմել է 2079 եվրո: Հյուրանոցի անձնակազմը ոստիկանություն է կանչել այն բանից հետո, երբ վերջինս ցանկացել է հեռանալ հյուրանոցից առանց վճարելու:
Կասկածյալը դատարանի առջև կկանգնի խարդախության մեղադրանքով:









































