Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի դպրոցներից մեկից հոսպիտալացվել է շուրջ 200 աշակերտ` մոտակա պահեստից գազի արտահոսքից հետո՝ գրում է bbc.com-ը:
Աշակերտները սկսել են բողոքել աչքերի և կոկորդի ցավից: Արդյունքում դպրոցում գտնվող բոլոր երեխաները տարհանվել են: Մասնագետներն այժմ փորձում են պարզել, թե ինչ տեսակի գազ է եղել պահեստում:
Բժիշկների խոսքով` թունավորված աշակերտների վիճակը բավարար է, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում:
Հնդկաստանում բավականին շատ են գազի արտահոսքից թունավորումների դեպքերը: Առաջին հերթին դա կապված է քիմիական նյութերի պահպանման վատ պայմանների և անվտանգության ցածր չափանիշների հետ:









































