Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 9-ին, ժամը 06:00-ից մինչև մայիսի 9-ի 10:00-ն Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը փակ կլինի, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար գերատեսչությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը








































