Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Խաչատուրովը գնահատվեց հենց այն բանակի կողմից, որին ինքը ծառայում է

Յուրի Խաչատուրովը գնահատվել է այն բանակի կողմից, որին նա ծառայում է: ՌԴ նախագահ Վ. Պուտինը սիրում է ցույց տալ, որ ինքը «հին ընկերներին չի դավաճանում»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նշանակումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում:

«ՀԱՊԿ-ը ռուսական բանակի մականուններից մեկն է, և ռուսական բանակի գեներալ Խաչատուրովը պարզապես ռուսական բանակի ներսում մի առանձնասենյակը փոխեց մյուսով»,- հայտարարեց Խզմալյանը:

– Պարոն Խզմալյան, ի՞նչ կարծիք ունեք Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին, ի՞նչ կարող ենք սպասել, կարծում եք՝ սա որևէ կերպ կփոխի՞ ՀԱՊԿ-ի մոտեցումները՝ կապված Հայաստանին առնչվող հարցերի հետ:

– Ռազմական կառույցի մասին ընդհանրապես պետք է խոսի մասնագետը, բայց ՀԱՊԿ-ը ռազմական կառույց չէ, այդ պատճառով հանդգնում եմ փորձել պատասխանել Ձեր հարցին: ՀԱՊԿ-ը, իհարկե, փոխելու է վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, սակայն բոլորովին այլ պատճառներով: Մենք պետք է հասկանանք, որ ինչպես Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), այնպես էլ ՀԱՊԿ-ը նախևառաջ քաղաքական գործիքներ են, որոնցով Ռուսաստանը շարունակում է զրկել նորանկախ պետությունները (թեև արդեն չի կարելի նորանկախ անվանել, համենայնդեպս՝ հետխորհրդային պետությունները) պետականությունից: Դրա համար ընտրված են երկու հիմնական ասպարեզներ՝ տնտեսությունը և ռազմական կառույցները: Մեր տնտեսության մասին երևի չարժե էլ խոսել: Վերջերս տեսանք, որ Ղազախստանին ներվեց մոտ 240 մլն դոլարի պարտքը: Դա մոտավորապես հենց այն գումարն էր, որի դիմաց Հայաստանը Քոչարյանի ջանքերով Ռուսաստանին հանձնեց սեփական տնտեսությունը՝ էներգետիկան, արդյունաբերությունը, երկաթուղին, կապը, ամեն ինչ:

Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Խաչատուրովը երկու խոշոր «նվաճում» արձանագրեց դեռ այն ժամանակ, երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր: Առաջինը ապրիլյան պատերազմի խայտառակ ընթացքն էր, որի մասին որոշ պաշտոնյաներ ոչ պաշտոնական, բայց բավական հավաստի տվյալներ են թողել, որ տեսել են, թե ինչպես էր նա այդ գիշեր բիլիարդ խաղում, նրան 2-3 անգամ զեկուցել են, իսկ նա գիտակցաբար անտեսել է այդ զեկույցները: Խնդիրն անգամ այն չէ՝ ճիշտ է դա, թե ոչ: Խնդիրն այն է, որ մենք հազարավոր վկայություններ ունենք և հարյուրավոր զոհեր, որը գլխավոր շտաբի պետի ուղիղ պատասխանատվությունն է և մեղքը:

Երկրորդ «նվաճումը», իհարկե, իր մենաշնորհը չէ, սակայն նրան պետք է վերագրել նաև ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության՝ ՀՕՊ-ի և, եթե չեմ սխալվում, 5-րդ բրիգադի կլանումը Ռուսաստանի կողմից:

Երկու դեպքում էլ մենք տեսնում ենք իմ նշած գործընթացի շարունակությունը՝ Հայաստանի ապապետականացումը և ապառազմականացումը: Այդ գործընթացները կրկնում են 1919-20թթ. բոլշևիկների և հայկական չեկիստների ջանքերը, որոնք բերեցին մեր հայկական պետության փլուզմանը: Հիմա նույն «վերջին բոլշևիկները», ինչպես իրենք են իրենց անվանում, և չեկիստները աշխատում են նույն ուղղությամբ, և եթե մենք չգիտակցենք՝ ինչ է կատարվում, ավարտը կլինի նույնը: ՀԱՊԿ-ը ռուսական բանակի մականուններից մեկն է, և ռուսական բանակի գեներալ Խաչատուրովը պարզապես ռուսական բանակի ներսում մի առանձնասենյակը փոխեց մյուսով: Որևէ այլ բան այստեղ տեսնել պետք չէ, կարելի է միայն անուղղակիորեն շնորհակալություն հայտնել Պուտինին, որ նա ազատեց Հայաստանը չարաբաստիկ ռազմավար գործչից:

Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր այդ գնահատականով արդեն պատասխանեցիք հաջորդ հարցին, թե ինչու Հայաստանի ներկայացուցիչներից հենց Խաչատուրովը նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

– Ես չգիտեի Ձեր հաջորդ հարցը, բայց այստեղ կա ևս մի հանգամանք: Մեկ տարուց ավելի ես մի բան եմ պնդում, գրում, ասում: Գիտեմ, որ դա այնքան էլ ջերմ չի ընդունվում մեր հասարակության մեջ, բայց թող ինձ սխալ չհասկանան: Իմ կարծիքով՝ պետք է պարզապես ճիշտ գնահատել իրավիճակը: Սերժ Սարգսյանը շատ կտրուկ եզրակացություններ արեց ապրիլյան պատերազմից հետո, և այդ եզրակացություններից մեկն էր այն, որ Խաչատուրովը զրկվեց իր պաշտոնից, իսկ Ռուսաստանը չի սիրում կորցնել իր հավատարիմ մարդկանց: Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ Պուտինը սիրում է ցուցադրել, որ ինքը «հին ընկերներին չի դավաճանում», ինչպես մեզ մոտ մի ռուսամետ քաղաքական կազմակերպություն է ասում: Պուտինը առաջնորդվում է այդ կարգախոսով, և այս առումով, այո՛, Խաչատուրովը գնահատվեց հենց այն բանակի կողմից, որին ինքը ծառայում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում