Ատոմակայանի շինարարության վերաբերյալ Թուրքիայի և Հարավային Կորեայի միջև բանակցությունները ձախողվել են: «Հարավկորեական կողմի հետ մեր բանակցություննները արդյունք չեն տվել: Այժմ մենք ծրագրում ենք նոր բանակցություններ սկսել Ճապոնիայի հետ»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը. այս մասին տեղեկացրել է թուրքական Cihan-ը: