Սեպտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։
Սեպտեմբերի 13-ին նախարարական հանդիպումից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս՝ պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ:
.






































