Երեկ կայացել է River Island-ի «աշուն-ձմեռ» հավաքածուի ցուցադրումը, որի մշակմանը մասնակցել է Ռիհաննան: Երգչուհուն աջակցելու է եկել նրա լավագույն ընկերուհի և նորաձևության մեծ սիրահար Կառա Դելվինը:
Երեկոյան ցուցադրության ժամանակ Ռիհաննան կրել է կիսաթափանցիկ բլուզ, ջինսե տաբատ ու բաճկոն, որոնք River Island-ի նորույթներն են: Նա իր կերպարն ամբողջացրել է խոշոր զարդերով ու վառ դիմահարդարմամբ։
Կառան միջոցառմանը ներկայացել է բեյսբոլի հսկայական վերնաշապիկով, որը սուպերմոդելն օգտագործել է որպես զգեստ: Բացի այդ, հնարավոր չի եղել չնկատել նրա զուգագուլպայի պատռվածքը:









































