Sunday, 07 06 2026
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան

«Սուրիկ Խաչատրյանին ազգային հերոսի կոչում էլ կտան» (տեսանյութ)

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով Սուրեն Խաչատրյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մասին, նշեց, որ ընդհանրապես Սուրեն Խաչատրյանին կամ նրա բանդայի որևէ անդամին քրեական պատասխանատվության առաջ չկանգնեցնելու այս որոշումը «ճչացող անարդարություն է, ամբարտավանություն և մարտնչող հակաժողովրդական, հակազգային վարք»:

Նրանց հեղինակները, ըստ մեր զրուցակցի, այդ որոշումով ապացուցում են, որ «Հայաստանն այլևս բիրտ ռեժիմի ներկայացուցիչների, Լիսկայի, նրա բանդայի և ընդհանրապես լիսկայության վայրի կամայականության դաշտ է, հայ մարդկանց որսատեղի»:

«Ձևակերպել են որ իբր Բուդաղյանները գնացել և հարձակվել են Լիսկայի առանձնատան վրա, և ձևակերպել են, որ նրանք ինքնապաշտպանության մղումով են սպանել Ավետիք Բուդաղյանին և մահվան դուռը հասցրել գնդապետ Արտակ Բուդաղյանին»,- ասաց Սամվել Հարությունյանը՝ հավելելով, որ գոնե հիմա պետք է սթափվեն պարտաճանաչ, մտահոգ, մեր ժողովրդի լավագույն ապագային ձգտող, պատասխանատվության զգացում ունեցող բոլոր վճռական և հանդուգն հայերը: Ըստ նրա՝ հրամայական անհրաժեշտություն է այլևս «Ազատության հրապարակում բոլորվելը, բռնուցքվելը և հանդուգն վճռականությամբ մեր պայքարի օվկանածուփ մրրիկի արդյունքում վերջապես այս հրեշավոր ռեժմից ազատվելը ու պատմության աղբանոցը մեզ պարտադրված արյունոտ լուծը նետելը»:

Սամվել Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ Գյումրիի Վարդան Ղակասյանը, Ռուբեն Հայրապետյանը և նրանց նմանները բարձրագույն իշխանավորների համար շատ ավելի քիչ կարևորություն ունեն, քան, իր իսկ բնորոշմամբ, տխրահռչակ Լիսկան:

«Նա, ըստ ամենայնի, 1994-ից հետո բոլոր իշխանությունների վերարտադրման ուղղությամբ բազմապատիկ անգամ ավելին է արել, քան որևէ այլ մեկը, և չեն ուշացել վարձատրությունները՝ կախված նրա ոճրագործության չափից, մասշտաբից, և նրան, իբրև պարգևատրություն, չեն ուշացել պետական բարձր պարգևները»,- հավելեց նա:

Ս. Հարությունյանը չի բացառում, որ Սուրեն Խաչատրյանին նաև ազգային հերոսի կոչում կտան՝ նրա հետագա անելիքների համար:

«Համոզված եմ նրան վերապահված է շատ ավելի սև ու մեծ դերակատարություն մեր ժողովրդի նկատմամբ հետագայում դրսևորվելիք վերաբերմունքով հակահայկական և հակազգային քաղաքականության մեջ: Ըստ իս, եթե այսպես շարունակվի, ապա ազգային վերջնական աղետը չի ուշանալու և մենք պարզապես կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ: Ես ապավինում եմ մեր ժողովրդի պատասխանատու հատվածի գիտակցությանը»,- ասաց Սամվել Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում