Սեպտեմբերի 10-ին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, սպայակազմի վերապատրաստման, խաղաղապահ գործողությունների, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, ռազմատեխնիկական և այլ բնագավառներում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Հունաստանի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության առաջիկա ծրագրերին, այդ թվում՝ նաև նախատեսվող փոխայցելություններին:







































