Tuesday, 16 06 2026
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ

Մուբարաքը 62 տարի աշխատելու և ծառայելու ընթացքում «ետ է գցել» ընդամենը մեկ միլիոն դոլար. փաստաբան

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն իր ռազմական և պետական 62-ամյա գործունեության ընթացքում կուտակել է մեկ միլիոն դոլարի չափով ունեցվածք,- երկուշաբթի օրը հայտարարել է երկրի նախկին նախագահի փաստաբան Ֆարիդ Ալ-Դիբը: Նա ընդգծել է, որ Մուբարաքի ամբողջ ունեցվածքն ու գումարները գտնվում են Եգիպտոսի տարածքում:

«Նախագահի ունեցվածքը, որը գնահատվում է վեց միլիոն եգիպտական ֆունտ (մոտ մեկ միլիոն դոլար.– 1in.am) կուտակվել է օրինական ճանապարհով նրա ռազմական և պետական ծառայության ժամանակ: Բացի դրանից Մուբարաքը անգամ մեկ դոլար չունի՝ ոչ երկրում, ոչ էլ դրանից դուրս»,- հայտարարել է Ալ-Դիբը:

Իրավապաշտպանը նաև հերքել է վերջին օրերին ԶԼՄ-ներում հայտնված այն լուրը, ըստ որի՝ նախկին նախագահին Շարմ Ալ-Շեյխի հոսպիտալից ցանկանում են տեղափոխել բժշկական այլ հաստատություն: «Հոսնի Մուբարաքը գտնվում է հոսպիտալի չորրորդ հարկի իր հիվանդասենյակում: Նա չի լքում սենյակը: Նրա կողքին միշտ գտնվում է իր կինը՝ Սյուզանը»,- ասել է փաստաբանը:

Նա նաև հայտարարել է, որ նախկին նախագահը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, և բժիշկները նրան արգելում են հեռուստացույց նայել ու թերթեր կարդալ, որպեսզի չվատացնեն նրա առողջական վիճակը:

Հիշեցնենք, որ շատ լրատվամիջոցներ Մուբարաքի հրաժարականից հետո խոսում էին տասնյակ միլիարդների հասնող ունեցվածքի մասին, որ պատկանում է Մուբարաքին և նրա ընտանիքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում