Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով սպանված սպա Գուրգեն Մարգարյանի հոր առողջական վիճակը մնում է անփոփոխ՝ կայուն ծանր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Մալաթիա» բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Ռոբերտ Կուրղինյանը:
«Եթե նրա առողջական վիճակի մեջ փոփոխություն լինի, առաջինն այդ մասին ուրախությամբ մենք կասենք»,- ասաց բժիշկը:
Հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը, սեպտեմբերի 5-ին ծակած-կտրած վերքերով տեղափոխվել էր Երևանի «Մալաթիա» բժշկական կենտրոն: Նա ինքնասպանության փորձ էր կատարել իր տանը՝ որդու դիմանկարի առջև:










































