Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստում հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաԷսկալացման գոտիներ ստեղծելու մասին, հաղորդում է Interfax գործակալությունը
Փաստաթուղթն ստորագրել են պատվիրակությունների ղեկավարները. Ռուսաստանի կողմից՝ սիրիական կարգավորման խնդրով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, Թուրքիայի կողմից՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանի կողմից՝ արաբա-աֆրիկյան երկրների գործերով արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին:
Ընդ որում սիրիական զինված ընդդիմության պատվիրակության երկու անդամներ ցուցադրաբար լքել են «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստը:
Զինված ընդդիմության պատվիրակության ղեկավար Մուհամեդ Ալուշը լիագումար նիստին չԷր ժամանել:
Ավելի վաղ մայիսի 3-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննարկել են լարվածության նվազեցման չորս գոտիների ստեղծումը՝ Սիրիայի Իդլիբի նահանգում, Հոմս քաղաքից դեպի հյուսիս, Արևելյան Ղուտայում և երկրի հարավում:











































