Մադրիդի «Ռեալ»-ի ձախ պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն Բրազիլիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ վնասվածք է ստացել:
Կոենտրաուն դաշտը լքեց 53-րդ րոպեին` բողոքելով մկանային ցավերից, ու նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Անտունյեշը:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ հավաքականից Մադրիդ վնասվածքով վերադարձել էր մեկ այլ ձախ եզրային պաշտպան` Մարսելոն:
Այսպիսով, Կարլո Անչելոտին, հավանաբար, չի կարողանա հույս դնել իր երկու ձախ պաշտպանների վրա:









































