Tuesday, 07 05 2024
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք

Օսկարակիր ռեժիսորի $5.000 մարտահրավերի կոչը կինոստեղծողներին

Մայիսի 2-ին՝ UCLA համալսարանում կայացած ընդունելության ընթացքում, «Խոստումը» և «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը 5.000 ԱՄՆ դոլար պարգևատրումով մարտահրավերի կոչ է արել կինոգործիչներին ողջ աշխարհով մեկ՝ 60 վայրկյանում և առանց երաժշտության՝ պատմելու մարդու իրավունքների մասին իրենց համար կարևոր որևէ պատմություն:

«Իմ կարծիքով կինոն աղետն առերեսելու և խիղճը բացահայտելու հզորագույն միջոցն է: Միջոցը՝ ինքը, պայքար է լույսի ու ստվերի միջև», – ասում է հեղինակավոր ռեժիսորը սոցիալական լրատվամիջոցներում տեղ գտած տեսանյութում:

Մարտահրավերով մեկնարկեց Creative Armenia մշակութային նոր կազմակերպությունը։Միջոցառումը համատեղորեն հյուրընկալվում էր Թերի Շվարցի (UCLA համալսարանի՝ Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության մասնաճյուղի դեկան) և դոկտոր Էրիկ Էսրաիլյանի («Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, “Creative Armenia”-ի խորհրդատվական հարթակի անդամ) կողմից։

«Նմանօրինակ նախաձեռնություն ունենալը, որը հառնում է մեր պատմության մութ գլուխներից՝ շարժվելով դեպի լույսը, աննախադեպ է», – ասաց Էրիկ Էսրաիլյանը։
«Ջերմացնում է այն փաստը, որ այդ ամբողջը միավորվում է UCLA-ի հարկի տակ»։

«Անհամբերությամբ սպասելու ենք Creative Armenia-ի գործունեությանը, քանզի կազմակերպությունը առաջատար մշակութային դեր է խաղում մարդու իրավունքների, ժամանցի և ստեղծարար տեխնոլոգիաների խաչմերուկում», – հավելեց դեկան Շվարցը։

Միջոցառմանը ներկա էին նաև Creative Armenia-ի Խորհրդատվական հարթակի անդամներ Սերժ Թանգյանը (Գրեմիի մրցանակակիր երաժիշտ) և Կառլա Կարապետյանը (սոցիալական ազդեցության կինոռեժիսոր), ինչպես նաև Մարդու իրավունքների «Խոստումը» ինստիտուտի, USC համալսարանի «Շոահ» հիմնադրամի, Jewish World Watch-ի, Մարդու իրավունքների՝ Մգրուբլյան կենտրոնի, Հայկական բար ասոցիացիայի, Ավրորա մրցանակաբաշխության, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, UCLA համալսարանի՝ Սոցիալական ազդեցության «Սքոլ» կենտրոնի ղեկավարությունները և UCLA համալսարանի՝ Ժամանակակից հայոց պատմության դեկան՝ Ռիչարդ Հովհաննիսյանը։

«Մենք մի նոր մշակութային կոալիցիայի ակունքներում ենք», – ասաց Կարին Հովհաննիսյանը՝ Creative Armenia-ի հիմնադիրը։ «Ու մենք հպարտ ենք՝ միասին կերտելու մի դինամիկ մշակութային ենթակառույց, որը կբացահայտի տաղանդավոր արվեստագետների ու հնարավորություններ կստեղծի ազդեցիկ պատմություններ ստեղծելու համար այս թվային դարաշրջանում»։

«Գյուլբենկյան» հիմնադրամի, The Promise-ի և անհայտ մի բարերարի հետ համագործակցության արդյունքում մեկնարկած Creative Armenia-ն արտացոլում է hայ
համայնքի՝ մարդու իրավունքների և ժամանցի բնագավառում աճող հետաքրքրությունը:

«Խոստումը» ֆիլմը, որը վերջին շաբաթներին հայոց ցեղասպանության մասին պատմությունը վերհանեց մեծ էկրաններին, իսկական փոթորիկ առաջացրեց կադրից դուրս
գտնվող՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մշակութային գործիչների շրջանում՝ ներառյալ UCLA համալսարանում 20 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումով «Խոստումը»՝ մարդու իրավունքների ինստիտուտի հիմնումը: Ֆիլմի ողջ շահույթը կփոխանցվի բարեգործությանը:

Creative Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնված Լոս Անջելեսում և Երևանում: Կազմակերպության առցանց տիրույթը հանդիսանում է գործունեության վայր՝ իր մասնակիցներով, վիդեո արտադրանքով, ամսագրով և ապագա մարտահրավերներով՝ երաժշտության, գրականության, նոր մեդիայի և սոցիալական ազդեցության արվեստների բնագավառներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում