Friday, 12 06 2026
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը

«Մեդվեդևը բացահայտել է Հայաստանին անհրաժեշտ սանիտարական բնույթի գործողությունների ծրագիրը»․ Մոդեստ Կոլերով

Օրերս Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն, անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն, ասել էր, որ Ռուսաստանը հավանության է արժանացնում Մաքսային միություն մտնելու Հայաստանի ցանկությունը: Նա հավելել էր, որ Ռուսաստանը Հայաստանի հետ շատ սերտ տնտեսական, քաղաքական կապեր ունի, համատեղ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում, իսկ Մաքսային միությունն, ըստ Մեդվեդևի, Հայաստանի համար լրացուցիչ հնարավորություններ կստեղծի, սակայն ՄՄ-ին ինտեգրվելու համար նա կարևորել էր հենց Հայաստանի նախաձեռնությունը, որն ընդհանուր սահման չունի ՄՄ երկրների հետ:

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը մեկնաբանեց Ռուսաստանի վարչապետի հայտարարությունները :

 Նա նշեց, որ Մեդվեդևը որոշակիորեն բացահայտել է Հայաստանին անհրաժեշտ գործողությունների ծրագիրը, թե ինչ կանոնակարգեր գոյություն ունեն՝ «և՛ տեխնիկական, և՛ սանիտարական բնույթի»: Սակայն Ղրղզստանից, որի մասին ևս խոսել էր Մեդվեդևը, ըստ նրա, այդ պահանջներն ակնհայտորեն այլ են՝ կանոնավոր սահմանի հաստատում, այն սահմանի, որը վերջին քսան տարիների ընթացքում ոչնչացված է եղել։ Ղրղզստանի դեպքում չափազանց կարևոր է նաև, որ ոչնչացվի այն երեք-չորս շուկաների մաքսանենգ կարգավիճակը, որոնք Չինաստանի հետ սահմանի հարևանությամբ են գտնվում, դա խոշոր սպառնալիք է չինական մաքսանենգության տարածման համար:

 «Ղրղզստանն այդ խնդրի մասին գիտի, առաջարկել է ՄՄ-ին թույլատրել վերացնել այդ մաքսանենգ շուկաները, բայց դա նույնիսկ ծիծաղելի է»,- նկատեց Մ. Կոլերովը: Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանի դեպքում խնդիրներն այլ են՝ ՄՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության հարցը, որը հանդիսանում է աշխարհագրական փաստ, բայց չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի Հայաստանը մասնակցի ՄՄ-ին՝ այնպես, ինչպես Կալինինգրադի մարզի կտրվածությունը Ռուսաստանից չի կարող խոչընդոտել, որ մարզն ու Ռուսաստանը կազմեն մեկ ընդհանուր տնտեսական տարածություն:

 «Հայաստանի դեպքում հատուկ նախաձեռնություն նկատի ունի՝ ապրանքների մաքսային տեղաշարժի ավելի հստակ հաշվարկային համակարգ: Այսինքն՝ բավարար չէ միայն ինչ որ կոնտեյներով երրորդ երկրի օդային տարածքով ապրանքաշրջանառությունը, անհրաժեշտ է, որ այդ ամենը լինի մեկ ընդհանուր մաքսային համակարգում: Սրանք բոլորը տեխնիկական հարցեր են, և այդ տեխնիկական հարցերը պահանջում են «ճանապարհային քարտեզ», թե ինչպես Հայաստանը կմիանա ՄՄ-ին: Ղրղզստանն իր բանակցություններով արդեն հասել է «ճանապարհային քարտեզի», թեև Ղրղզստանը հայտարարել է մաքսանենգ կետերը պահպանելու ցանկության մասին»,- մեկնաբանեց Մոդեստ Կոլերովը՝ հավելելով, որ ՄՄ-ՀՀ քաղաքական բանակցությունների գլխավոր հարցը Հայաստանի և Ղարաբաղի հետ մաքսային սահմանի բացակայությունն է, քանի որ Լեռնային Ղարաբաղի դեպքում հարցը տեխնիկական չէ:

 Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ թվում է, որ ՄՄ-ի և ՀՀ-ի միջև աշխարհագրական սահմանի բացակայությունը ԼՂ հարցի դեպքում հանդիսանում է ավելի շատ դրական գործոն, քան բացասական: Նրա համոզմամբ՝ եթե մեկ ընդհանուր աշխարհագրական ցամաքային սահման գոյություն չունի, ապա արդեն ներկայումս մաքուր տնտեսական ՄՄ-ի դեպքում Հայաստանը հնարավորություն է ստանում լուծել քաղաքական հարց, իսկ բացակայությունն այդ սահմանի թույլ է տալիս ԼՂ ապրանքները, տնտեսությունը հաշվարկել ԼՂ-ի հետ միասին, որովհետև ընդհանուր սահմանի բացակայության դեպքում ՄՄ-ում ՀՀ ներկայությունը կկրի տրամաբանական, հաշվարկային, էլեկտրոնային բնույթ՝ 0 մաքսային գին ապրանքների վրա ՄՄ տարածքում տեղաշարժի համար: Մոդեստ Կոլերովի կարծիքով՝ այս կերպ հնարավորություն է ընձեռվում շրջանցել ԼՂ քաղաքական հարցը, երբ այդ հակամարտությունը դեռ կարգավորված չէ:

 Անդրադառնալով ՀՀ-ՄՄ ընդհանուր սահմանին՝ վերլուծաբանն ասաց, որ ՄՄ արտաքին սահմանը Հայաստանի համար կլինի ամենուր՝ և՛ Թուրքիայի, և՛ Վրաստանի, և՛ Իրանի, և՛ Ադրբեջանի հետ: Նա նշեց, որ այդ հարցը փաստացի լուծված է, իսկ թե ինչպես՝ չասաց: Ըստ նրա՝ հասկանալի է, եթե ՌԴ-ն պատրաստ է քննարկել ՄՄ-ում ՀՀ անդամակցության հարցը, ուրեմն հաշվի է առնում աշխարհաքաղաքական իրողությունները, ինչպես նաև Ղազախստանի դիրքորոշումը ԼՂ հարցում և Ղազախստանի հատուկ հարաբերություններն Ադրբեջանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում