Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Հայաստանը ձգտում է ամենասերտ հարաբերությունները հաստատել բոլոր երկրների հետ. ԱԳ նախարար

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ պատրաստվում է մեկնել Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, և չգիտի` ինչ պիտի խոսի բելառուսների ու ղազախների հետ, և ստիպված է «շպիոնություն» խաղալ՝ իմանալու համար ինչ է կատարվում մեզ հետ: Հակոբյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր է սպասվում Մաքսային միության փաստաթղթի հրապարակմանը, երբ նրա բովանդակությունը կներկայացվի հանրությանը:

Նալբանդյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահն, ըստ Սահմանադրության, իրավունք ունի ստորագրել միջազգային պայմանագրեր և անհրաժեշտության դեպքում դրանք ներկայացնել ԱԺ՝ վավերացման համար։ «Միջազգային պայմանագրերը չեն հրապարակվում նախաստորագրումից առաջ: Որպես կանոն` դրանք հրապարակվում են ստորագրումից հետո»,- ասաց ԱԳ նախարարը` նկատելով, որ Մաքսային միության վերաբերյալ ՀՀ և ՌԴ նախագահների կողմից հրապարակված փաստաթուղթը միակն է, հոկտեմբերի երկրորդ կեսին սպասվում է Մաքսային միության վերաբերյալ համաժողով, որին կհաջորդի փաստաթղթերի ներկայացում ԱԺ-ին:

Նալբանդյանը նշեց, որ ՀՀ նախագահի ու ԱԳ նախարարության դիվանագիտությունը միշտ թափանցիկ է եղել. «Մենք երբևէ որևէ գաղտնիք չենք ունեցել, Հայաստանի Հանրապետությունը միշտ թափանցիկ քաղաքականություն է վարել: Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք խորացնել, զարգացնել, ընդլայնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, սակայն՝ ոչ ի վնաս Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների»։

Նա նշեց, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում տարբեր միջազգային կազմակերպություններին: Նալբանդյանի խոսքերով` Հայաստանն ունի դաշնակից հարաբերություններ Ռուսաստանի հետ, ձգտում է ամենասերտ հարաբերություններ զարգացնել բոլոր երկրների հետ: «Մենք շատ ուրախ ենք, որ մեր հարաբերությունները եվրոպական երկրների հետ շատ ավելի սերտ են։ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները լուրջ հիմքերի վրա են, Չինաստանի հետ ևս սերտ հարաբերություններ ունենք, իսկ ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ ունենք լուրջ ըմբռնում միջազգային հանրության կողմից»,- ասաց նա` նկատելով, որ այս թեմայով վերջին հայտարարությունները համահունչ են հայկական կողմի մոտեցումներին: Մի բան, ըստ նախարարի, հստակ է՝ այն, ինչ հայտարարվել է այս տարիների ընթացքում, շարունակվում է նույն ձևով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի դիտարկմանը, թե «արժե այս հարցում մի կողմ դնել դիվանագիտական զսպվածությունը և բառի լավ իմաստով «բացբերանություն» անել», Նալբանդյանը պատասխանեց. «ԱԳ նախարարները չպիտի բացբերանություն անեն, նրանք պետք է ուղերձ փոխանցեն, քանի որ դա լսում են ոչ միայն ներսում, այլև դրսում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում