Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներն ուղիղ բանակցություններ չեն անցկացնի ՄԱԿ-ի Գերագուն ասամբլեայի շրջանակներում՝ հաղորդում է Fars գործակալությունը:
«Եթե խնդիրները լուծելու քաղաքական վճռականություն կա (Վաշինգտոնի կողմից), մենք պատրաստ ենք դա քննարկել ԱՄՆ-ի հետ, սակայն միայն «վեցյակի» շրջանակներում»,- հայտարարել է Զարիֆը:
Նա նաև հաստատել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին կայցելի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ ԳԱ նիստին:
Օգոստոսի սկզբին Ռուհանին հայտարարել էր, որ չի բացառում Օբամայի հետ հանդիպումը ՄԱԿ նիստի շրջանակներում, որը կսկսվի սեպտեմբերի վերջին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել: