Հյուսիսային Կորեայի ժողովուրդը կաջակցի և իր զորակցությունը կհայտնի Սիրիայի կառավարությանը և ժողովրդին, որոնք արդար պայքար են մղում՝ ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության և անվտանգության: Այս մասին ասվում է շնորհավորական հեռագրում, որը Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը հղել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Սիրիայի նախագահը դարձել է 48 տարեկան: Հյուսիսային Կորեայի գերագույն ղեկավարը նրան մաղթել է առողջություն և նոր հաջողություններ իր պատասխանատու գործունեությունում:
Կիմ Չեն Ինը նաև համոզմունք է հայտնել, որ ընկերության և համագործակցության երկարատև հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու երկրների միջև, կզարգանան նաև ապագայում:









































