ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման քաղքական բյուրոյի նախագահ Խալեդ Մաշալը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինցի ժողովրդի հարցով «արդար» որոշում կայացնելու «պատմկան հնարավորություն» ունի: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքին տված հարցազրույցում Մաշալը նշել է, որ Թրամփն ավելի խիզախ է, քան նախորդ նախագահը: «Սա պատմական հնարավորություն է Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի պաղեստինցի ժողովրդի համար արդար որոշում կայացվի: Եվ դա կդառնա քաղաքակիրթ աշխարհի և ամերիկյան վարչակազմի արժանիքը»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Թրամփը նախատեսում է մայիսի 3-ին հանդիպել պաղեստինցի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:










































