Armtimes.com-ի փոխանցմամբ՝ «Ծառուկյան դաշինք»-ի ցուցակով պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանը վճռական է տրամադրված իր մանդատը վերցնելու հարցում: Նա նույնիսկ ԿԸՀ դիմում է ներկայացրել, որ չի պատրաստվում հրաժարվել մանդատից և պահանջում է, որ իրեն տրամադրեն այդ մանդատը:
Էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվել է Խաչի Մանուկյանի դիմումն ուղղված ԿԸՀ նախագահին, որտեղ նշել է, որ ներկա է լինելու ԿԸՀ-ի այսօրվա նիստին:











































