Դպրոցական պորտֆելի ապահովագրման ծառայությունը սկսում է մեծ ժողովրդականություն վայելել Մեծ Բրիտանիայում: Այս տարի դրանից արդեն օգտվել է դպրոցականների ծնողների 16 տոկոսը՝ ասվում է Money Advice բրիտանական խոշոր խորհրդատվական ծառայության հետազոտության մեջ:
Հարցմանը մասնակցել է մոտ 2000 բրիտանական ընտանիք: Ծնողների 36 տոկոսը հայտնել է, որ շատ կվշտանա, եթե երեխան կորցնի պայուսակն իր ողջ պարունակությամբ: Հարցվածների 14 տոկոսը ընտանեկան բյուջեի համար շատ ծանր է համարել նույն իրերի գնումը:
Պատասխանողների ¼-ը ծառայությունը համարում է կարևոր և անհրաժեշտ, քանի որ երեխաները դպրոց են գնում էլեկտրոնային սարքերով:
Հարցումը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայում ցածր դասարանների աշակերտների 9 տոկոսը իր հետ պլանշետ է տանում դպրոց: 11 տարեկանից բարձր տարիքի աշակերտների մոտ ցուցանիշը հասնում է 57 տոկոսի:
6-10 տարեկան դպրոցականների էլեկտրոնային սարքերի միջին գինը կազմում է 121 դոլար, իսկ 11-16 տարեկանների սարքերի գինը՝ 239 դոլար:








































