«Ալտերնատիվ Էներգիա» ՍՊԸ-ն ներկայացրել էր ներդրումային ծրագիր, որի շնորհիվ ստացել էր 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի վճարման ժամկետը մինչև երեք տարով հետաձգելու արտոնություն: Ընկերություն Կոտայքի մարզում իրականացնում է 5 հա ջերմոցային տնտեսության կառուցման աշխատանքներ:
Սակայն այժմ փոփոխվել է ընկերության համար անհրաժեշտ ապրանքներ մատակարարող երկրները ու դրանք Հայաստանի տարածք ներմուծելու ժամկետները: Այդ իսկ պատճառով Կառավարությունը կորոշի աջակցել ու փոփոխել իր որոշումը: Ընկերությունը ցանկանում է որ որպես մատակարար երկիր նշվի ոչ թե կոնկրետ Հոլանդիան, ինչպես նշված է որոշման մեջ, այլ ավելի լայն հասկացություններ` ԱՊՀ և ԵՄ մասնակից երկրներ:
«Ալտերնատիվ Էներգիա» ընկերությունը կատարում է մոտ 2.08 մլրդ դրամի ներդրումներ և նախատեսում է արտադրել տարեկան մոտ 1.4 մլրդ դրամի արտադրանք (2014թ), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ և Վրաստան: Ներդրումային ծրագրով կստեղծվի մոտ 100 աշխատատեղ:











































