Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունն անսպասելի էր: Այս մասին այսօր հրավիրված «Գործընկերություն հանուն համագործակցության» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նա հիմնավորեց, որ չորս տարի մի քաղաքականություն էր վարվում, որի տրամաբանությունը հուշում էր, որ Հայաստանը կնախաստորագրի:
Հետևանքները, նրա խոսքերով, Հայաստանի համար կլինեն շատ լուրջ: «Այստեղ իշխանությունները նամյոկներ են անում որ անվտանգության խնդիրներ են։ Այո, նրանց հետ համաձայն եմ. նրանց այս քայլից հետո անվտանգությունը վտանգված է»,- ասաց նա և բացատրեց, որ եթե դու անվտանգությունը հանձնում ես մի երկրի, կլինի այնպես, ինչպես 21-ին եղավ, երբ ՌԴ-ն իդեալական որոշեց Հարավային Կովկասի կայունությունը՝ «բաժանեցին հայ ժողովրդի տարածքները և խաղաղությունն ապահովեցին»։
Ըստ Գրիգորյանի՝ այսուհետ Հայաստանի հետ կարևորագույն հարցերը կլուծվեն Մոսկվայում, և երկրորդ՝ կկորցնենք իրավական պետություն դառնալու շանսը։









































