Սաուդյան Արաբիայի երկրորդ գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանը համարում է, որ «իսլամական աշխարհում իշխելու» Իրանի ցանկությունը արգելք է հանդիսանում Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության կարգավորման համար:
«Նրա (Իրանի) դիրքորոշումն այնպիսին է, որ իմամ Մահդին կգա, և նրան պետք է համապատասխան իրավիճակ նախապատրաստեն նրա գալու համար և պետք է իշխեն իսլամական աշխարհի վրա»,- ասել է նա սաուդյան MBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ապագայում ուղիղ երկխոսություն կկայանա՞ երկու երկրների միջև:
Իրանում բնակվող շիաները հավատում են Մուհամեդի վերջին ժառանգորդ մարգարեի` իմամ Մահդիի գալստյանը, ով կհայտնվի աշխարհի վերջից առաջ:










































