Monday, 15 06 2026
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին

Շարմազանովը երկար է մնացել ՀՀ նախագահի մոտ. երբ դուրս է եկել, ծերերը խորազնին նայել են նրա աչքերի մեջ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին ԳՄ նիստից հետո Սերժ Սարգսյանին «տետ ա տետ» հյուրընկալվող ծերերը նկատել են, որ այս անգամ ՀՀԿ խոսնակ, Տարոնի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը երկար է մնացել նախագահի մոտ` 30-40 րոպե։ Երբ նա դուրս է եկել «շեֆի» մոտից, ծերերը խորազնին նայել են նրա աչքերի մեջ` հասկանալու, թե ի՞նքն է «Խաչիկյանը», խոսք գնացե՞լ է իր` ԱԺ նախագահ դառնալու մասին, թե՞ ոչ: Շարմազանովը չորով ժխտել է, չնայած հաջորդ օրը նույն ծերերը տեսել են Շարմազանովի աշխատասենյակում սպասող Ահարոն Ադիբեկյանին, որը հենց այնպես չի «հայտնվում» պաշտոնյաների աշխատասենյակներում:

Բոլոր դեպքերում, չնայած Շարմազանովի «ով» ազգանվանն ու մասամբ հունական պատկանելությանը, ՀՀԿ-ում հնարավոր են համարում նրա ԱԺ նախագահ դառնալը, մանավանդ որ երիտթևում նրա օգտին լոբբինգ անողները բավականին շատ են:

ՀՀԿ-ի մասով այս պահի դրությամբ հայտնի է` Արփինե Հովհաննիսյանը հաստատապես գնում է ԱԺ` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի հնարավոր հեռանկարով, իսկ եթե ԱԺ նախագահ դառնա Շարմազանովը, գուցե նաև ԱԺ փոխնախագահի հեռանկարով:

Հրայր Թովմասյանը չի դառնում ոչ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ և ոչ էլ արդարադատության նախարար. առժամանակ` մինչև 2018թ., մնում է ԱԺ-ում: Ասում են՝ նստելու է Մհեր Շահգելդյանի սենյակում, իսկ 18-ին կգնա ՍԴ` նախագահելու:

Ի դեպ, միանշանակ է նաև Վիգեն Սարգսյանի կարգավիճակը. նա մնում է ՊՆ-ում: Այս պահին, Արտակների ՊՆ տրանզիտից հետո, ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովները կազմուպատրաստ սպասում են իրենց նոր տերերին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում