Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) շարունակում են Տաբկա քաղաքի գրոհը: Նրանք ԴԱԻՇ-ի 48 զինյալների են ոչնչացրել: Այս մասին տեղեկացրել է քրդական Firat գործակալությունը:
«48 զինյալներ ոչնչացվել են, հինգը գերի են վերցվել»,- տեղեկացնում է գործակալությունը՝ հղում կատարելով SDF-ին: Նրանց նաև հաջողվել է նաև երեք տանկ բռնագրավել, մեկ զրահամեքենա և մեծ քանակությամբ հրազեն:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Սիրիայի ժողովրդավարական ուժեր (SDF) խմբավորման ջոկատները հայտարարել են, որ ազատագրել են Ռաքքայից արևմուտք ընկած Տաբկա քաղաքը:






































