ՀԱՄԱՍ պաղեստինյան իսլամիստական շարժումը և քաղաքական կուսակցությունն իր ծրագրից հանում է Իսրայելը ոչնչացնելու կետը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Պարսից ծոցի երկրների և Եգիպտոսի հետ մերձենալու համար ՀԱՄԱՍ-ը կհրաժարվի «Մուսուլման եղբայրներ» խմբավորման հետ համագործակցությունից, որը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն արևմտյան և արաբական պետություններում:
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի ծրագրում Իսրայելը ոչնչացնելու կետը զսպող գործոն է Կահիրեի և Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության համար:








































