Սոդիմեջո անունով տղամարդը, որը համարվում է երկրագնդի ամենատարեց մարդը, մահացել է 146 տարեկան հասակում Ինդոնեզիայի Յավա կղզում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Անցած տարի Սրագեն շրջանի մարդահամարի վարչությունը նրան շոնրհել էր անձը հաստատող փաստաթուղթը, ըստ որի Սոդիմեջոն ծնվել է 1870թ. դեկտեմբերի 31-ին:
Ինչպես նշում է BBC-ն, Ինդոնեզիայում մարդկանց ծննդյան տվյալները սկսել են գրանցել 1900 թվականից սկսած, ուստի հնարավոր չէ հստակ իմանալ մինչ այդ ծնված մարդկանց տարիքը: Նա 4 կին է ունեցել:








































