Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Հայաստանում ԵՄ գրանտների հետ կապված սկանդալը սառցաբեկորի մի մասն է. ռուսական ԿԳԲ-ն շատ ավելի խոր լծակներ ունի

«Առաջին լրատվական» -ի զրուցակիցն է «Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանը։

– Պարոն Խզմալյան, Եվրամիության գրանտային ծրագրերի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի ի՞նչ պատճառներ եք տեսնում, և, որ ամենակարևորն է, դա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստան-Եվրամիություն հետագա հարաբերությունների վրա։

Իմ խորին համոզմամբ՝ դա ԿԳԲ-ի միջագզային դավադրության մի մասն է, և միայն միամիտը չի նկատի այդ սկանդալի ուղիղ կապը։ Դրանից մի քանի օր առաջ մի այլ քրգործ է եղել, որը ավազակախումբ բացահայտեց հայկական ԱԱԾ-ի շարքերում։ Մամուլում տեղեկություն տարածվեց, որ  ձերբակալվել են մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ հատուկ ծառայությունների աշխատակիցներ, նրանցից երկուսը կապված էին «Զվարթնոց» օդանավակայանի և Հայկական ավիաուղիների ծառայությունների պետերի հետ։

Նրանք պատրաստում էին կեղծ փաստաթղթեր, որոնց օգնությամբ շուրջ 200 ՀՀ քաղաքացի տեղափոխվել էր Եվրամիության տարբեր  երկրներ։ Մի քանի օր անց բացահայտվում է արդեն Եվրամիության երևանյան գրասենյակի մեկ այլ ավազակախումբ՝ ինչպե՞ս կարելի է  չտեսնել այդ ուղիղ կապը։ Մի կողմից՝ այն, որ Հայաստանի անվտանգության ծառայությունը վերահսկում է բոլոր միջազգային կազմակերպությունները (դա փաստ է՝ օպերատիվ աշխատանքի, գաղտնալսումների միջոցով), մյուս կողմից՝ առավել քան ակնհայտ է, որ Հայաստանի ԱԱԾ-ն եղել և մնում է ռուսական ԿԳԲ-ի մասնաբաժինը։ Այսինքն՝ ԱԱԾ-ի միջոցով գործում է  Ռուսաստանի հատուկ ծառայությունը։ Առավել ևս խումբը «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապ ուներ, իսկ մեզ  բոլորիս հայտնի է, որ օդանավակայանը համարվում է ռուսական դաշնային անվտանգության ծառայության պատասխանատվության գոտի։ Խոսվում է 200 ՀՀ քաղաքացիների մասին, որոնք ապօրինի կերպով սահման են անցել։ Ծիծաղելի է մտածել, որ նման աշխատանք կարելի էր անել առանց ռուսական ծառայության համաձայնության կամ առանց  նրանց համակարգման։ Ոչ այնքան գումարային խնդիր է, այստեղ շատ ավելի լուրջ խնդիր կա։ Ես պնդում եմ, որ սա միջազգային դավադրություն է։ Ով է վերջին ամիսներին սկանդալային կերպով լքում Հայաստանը՝ դրանք նախկին պատգամավորներ են, նախկին նախարարներ, գործիչներ, ովքեր թալանել են երկիրը, ովքեր կոպեկներով Ռուսաստանին են վաճառել մեր տնտեսությունը, կապը, երկաթուղին, պետականությունը։ Եվ ահա նրանք հայտնվում են արտասահմանում, միլիոնավոր դոլարների մասին է խոսքը՝ տներ են առնում-վաճառում։ Ահա թե  ով կարող է իրեն թույլ տալ այդքան լկտի և ցինիկաբար կաշառել և ստանալ Եվրոպա կամ Ամերիկա մեկնելու հնարավորություն ԱԱԾ-ի միջոցով, որը վերահսկվում է Ռուսաստանի կողմից։

Հիմա անդրադառնանք Եվրամիության սկանդալին։ Կասկածից վեր է՝ մարդիկ, որոնք մտել են աշխատանքի Եվրամիության  գրասենյակ, կա՛մ անցել են ԱԱԾ-ի հատուկ դպրոց, կա՛մ վերամշակման  են ենթարկվել ու սկսել  համագործակցել ԱԱԾ-ի հետ. այդպես սկսվեց այդ կոռուպցիոն խայտառակությունը։  Դրա ապացույցները Հայաստանից չէ միայն, որ գալիս են։ Վերջին օրերի ամենամեծ սկանդալը կապված էր Պեդրո Ագրամունտի հետ։ Նրան մեղադրում են Ռուսաստանից ու Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ։ Եթե Եվրոպայում նրանց ձեռքերը հասնում են ԵԽԽՎ նախագահի մակարդակին, ապա նրանք որևէ դեպքում  բաց չեն թողնի հնարավորությունը շարքային աշխատակիցների նկատմամբ գործունեություն ծավալելու։  Իրենց պետք է տոտալ վերահսկողություն։ Իրենք ներդրվում են Հայաստանում աշխատող եվրոպական համակարգի մեջ ու մի կողմից՝  վարկաբեկում են այդ համակարգը, մյուս կողմից՝ այդ համակարգը օգտագործում են՝ չարաշահելով եվրոպացիների բաց լինելը, և օգտագործում են սեփական շահերի համար՝ ուղարկելով Հայաստանից օլիգարխների, նաև ահաբեկիչների։ Եվրոպայում ահաբեկչության ալիքը նույնպես վերահսկվում է ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Չհասկանալ ինչ  է կատարավում՝ միամտություն է։ Մենք այստեղ երևանյան գրասենյակի օրինակով սառցաբեկորի մի մասն ենք տեսել, ամբողջ խայտառակությունը ջրի տակ է։ Ինչու և ինչպես դա հայտնի դարձավ՝ պարզապես եվրոպացիների շնորհիվ է։ Իրենք միաժամանակ կարողացան բացահայտել ինչպես Ագրամունտի, այնպես էլ երևանյան գրասենյակի վրա արվող չարաշահումները։

Եվրոպայում գործում է հասարակական վերահսկողության մեխանիզմ, իսկ Հայաստանում՝ ոչ։ Պարզ օրինակ. ես իմ համախոհների հետ ստեղծեցի «Եվրոպական ընտրություն» շարժումը, և այդ ամբողջ ընթացքում իմ ընկերները դիմել էին Հայաստանի Եվրամիության գրասենյակ՝ խնդրանքով կոնտակտների, կոնֆերանսների և ընդհանուր տեղեկություններ ստանալու հնարավորություն ընձեռել։ Ոչ մի անգամ իմ գործընկերներին չհաջողվեց առաջին զանգից հետո պատասխան ստանալ։ Այսինքն՝ այն հայերը, որոնք աշխատում են այդ գրասենյակում, կտրում են Եվրամիության բոլոր կոնտակտները հայ հասարակության հետ։ Իսկ հիմա էլ պարզվեց, որ նրանք ոչ միայն գրանտակեր են, այլև ռուսական  հատուկ ծառայությունների գործակալներ։

-Գիտեք, որ Միացյալ Նահանգները որոշել է  կրճատել Հայաստանին տրամադրվելիք օգնության չափը։ Եթե սա կապենք Եվրոպական միության գրասենյակի շուրջ ստեղծված սկանդալին, ապա Հայաստանի քաղհասարակությունը ի՞նչ հնարավոր խնդիրների կարող է բախվել։

Ես այդ երկու հարցերն իրար հետ չէի կապի։ Երկրորդ՝ ես, օրինակ, Արևմուտքից երբեք  գրանտ չեմ ստացել։

– Ծրագրերի ֆինանսավորումը նկատի ունեմ։

– Դրամաշնորհների ամենամեծ ստացողը ՀՀ իշխանությունն է  եղել՝ ոստիկանություն, դատախազություն։ Քաղհասարակությանը փշրանքներ էին տալիս,և ես չեմ կարծում, թե դա որևէ ազդեցություն կթողնի Հայաստանի քաղհասարակության գործունության վրա, որովհետև անկեղծ իրավապաշտպանները կշարունակեն աշխատանքը ԵՄ-ի հետ։ Իսկ այն, որ կրճատվում է  ամերիկյան օգնությունը՝ դա հարվածելու է ուղիղ պետական բյուջեին և նվազեցնելու է ժողովրդավարության գործընթացները, այնուամենայնիվ՝ որոշակի տեղաշարժեր այդ առումով մենք տեսնում էինք։ Ես կարծում եմ, որ դա ժամանակավոր խնդիր է։ Վուդրո Վիլսոնը ԱՄՆ  նախագահն էր, նրա համաշխարհային արշավը սկսվեց հենց Հայաստանից։ Մեր խնդիրն է՝ հիշեցնել դա։

– Գուցե այդ գումարները ճիշտ նպատակներին չէին ծառայում՝ այդ պատճառով են կրճատվում։ Չէ՞ որ այլ երկրների մասով կրճատումները այդքան էլ մեծ չեն, Իսրայելի դեպքում ընդհանրապես չկան։

– Միացյալ Նահանգներն այս ընթացքում շուրջ 2 միլիարդ դոլարի օգնություն է անհատույց տվել Հայաստանին, և այն գումարները, որի մասին խոսվում է հիմա, շատ մանր ծավալներ են կազմում, տասնյակ միլիոնների մասին է խոսքը, և այն անհրաժեշտության դեպքում շատ  հեշտ է վերահսկել։ Այսինքն՝ դրա պատճառը ոչ թե անարդյունավետ  կամ աննպատակ օգտագործումն է, այլ պարզապես փոխվել է ԱՄՆ  արտաքին քաղաքականությունը։ Կային տարիներ, որ Հայաստանը երկրորդ տեղն էր գրավում Ամերիկայից ստացված օգնության մասով, և միայն իր ապիկարության պատճառով է, որ գերադասելով  Ռուսաստանի  պոչից բռնվել՝ մեզ զրկեց այդ հնարավորությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում